Կիեւի Հաղթանակի պողոտայում պայթյուն Է որոտացել «Ռուսաստանի Սբերբանկի» բաժանմունքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 27-ին հաղորդել է հանրապետության ՆԳ նախարարությունը

 

«Այսօր գիշերվա ժամը երեքին պայթյուն Է որոտացել Հաղթանակի պողոտայում, ինչի հետեւանքով վնասվել են բանկի բաժանմունքի մուտքի դռները, շենքի առաջին, երկրորդ եւ երրորդ հարկերի պատուհանները: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել»,- ասված Է հաղորդագրության մեջ:

 

Ներկայում կատարվում Է հետաքննություն, պարզվում են պայթուցիկ սարքի պարամետրերը եւ գրա գործողության մեխանիզմը: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, քրեական գործ Է հարուցվել «ահաբեկչական գործողություն» հոդվածով: