Հայաստանում 2015-2016 ուսումնական տարում ավելի քան 40 հազար երեխաներ սեպտեմբերի 1-ին ոտք կդնեն հանրակրթական ուսումնական հաստատություններ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը:

 

«Առաջին դասարանի աշակերտների թվի վերաբերյալ ավելի հստակ տվյալներ կլինեն սեպտեմբերի 10-20-ն ընկած ժամանակահատվածում»,- տեղեկացրեց Արթուր Բաղդասարյանը:

 

2014-15 ուսումնական տարում հանրապետությունում գործել է հանրակրթական ծրագրեր իրականացնող 1437 դպրոց: Դրանցից 1391-ը պետական են, 46-ը' ոչ պետական: Նախորդ տարի առաջին դասարան է մուտք գործել 38 հազար երեխա: