ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը եւ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին օգոստոսի 27-ին բացել են ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնավարժական կենտրոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

 

Բացման արարողությունը տեղի Է ունեցել Թբիլիսիի մերձակա «Կրծանիս» ազգային ուսումնական կենտրոնի տարածքում: Միջոցառմանը ներկա Էին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, Վրաստանի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչներ եւ վրացի զինծառայողներ:

 

 

Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնը բացվել Է այն միջոցառումների փաթեթի շրջանակներում, որոնք աջակցում են դաշինքին անդամակցելու Վրաստանի ձգտմանը: Փաթեթը 2014 թվականի սեպտեմբերին հաստատվել Է դաշինքի՝ Ուելսի գագաթնաժողովի ընթացքում: Կենտրոնում պատրաստություն են անցնելու ՆԱՏՕ-ի եւ դաշինքի գործընկեր երկրների զինծառայողները, հաղորդել Է Sputnik-ը: