Փրկարարները շարունակում են Լիբիայի ափերի մոտ միգրանտների փրկությանն ուղղված գործողությունը, որտեղ առնվազն երկու նավ է կործանվել, հաղորդում է BBC-ն:

 

Առաջին նավում եղել է մոտ 50 մարդ, երկրորդում'400: Տեղացիներից մեկն ասել է, որ նավում եղել են Սիրիայի, Բանգլադեշի և մի շարք աֆրիկյան երկրների քաղաքացիներ:

 

Մոտ 200 մարմին հայտնաբերվել է լիբիական առափնյա պահակախմբի կողմից' Զուվարա քաղաքից 1 կմ հեռավորության վրա, գրում է The Guardian-ը:

 

«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության ներկայացուցչի խոսքով փրկվել է 110 մարդ:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լիբիայի ափերի մոտ նաբաբեկության հետևանքով զոհվել է մոտ 10 մարդ: