Դորտմունդի «Բորուսիայի» ներկայացուցիչները նույնպես անդրադարձել են դորտմունդյան թիմի և ադրբեջանական «Գաբալայի» միջև հանդիպմանը Հենրիխ Մխիթարյանի մասնակցությանը և հույս են հայտնել, որ կիսապաշտպանը խնդիրներ չի ունենա Եվրոպայի լիգայի շրջանակում կայանալիք այդ խաղին:

Ինչպես փոխանցում է Sport1-ը, այդ մասին նշել է դորտմունդյան ակումբի մամուլի քարտուղար Սաշա Ֆլիգգեն:

«Ներկա պահին Հենրիխը շատ կարևոր խաղացող է մեզ համար և վերջին շաբաթների ընթացքում ցույց է տալիս հիանալի խաղ, ուստի հույս ունենք, որ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա ԵԼ-ի խաղին մասնակցելիս»,- ասել է Ֆլիգգեն: