Բելառուսի նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրված ձեռնարկատեր Վիկտոր Տերեշչենկոն տեղափոխվել Է Մինսկի հիվանդանոցներից մեկը: Այդ մասին հայտնել Է նրա նախաձեռնող խմբի ղեկավար Օլեգ Նեստերովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Հաղորդվում Է, որ ընդդիմադիր թեկնածուն գործնական հանդիպման ժամանակ վատ Է զգացել սրճարանում:

 

«Մի քանի կում հյութ խմելուց հետո Վիկտոր Իվանովիչի աչքերն սկսել են քոր գալ, իսկ եւս 5 րոպե հետո կտրուկ փոխվել Է նրա դեմքը, որն ուռել Է եւ ամբողջովին սփրթնել»,- պատմել Է Նեստերովը տեղական ԶԼՄ-ներին:

 

Առաջիկա նախագահական ընտրություններում պետության գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն յոթ մրցակից Է ունենալու: Բելառուսում նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 11-ին: 2010 թվականի ընտրություններում Լուկաշենկոյի նախկին մրցակիցներից երկուսը ձերբակալվելուց եւ քրեական հետապնդումների ենթարկվելուց հետո ստիպված են եղել արտագաղթել երկրից:

 

Բելառուսի նախագահական ընտրություններից ոչ մեկն ավելի վաղ Արեւմուտքի կողմից չի ճանաչվել արդար եւ ազատ կամաարտահայտման ստանդարտներին համապատասխանող: