Թբիլիսիում թմրանյութ անօրինական պահելու և օգտագործելու մեջ մեղադրվող երկու Հայաստանի քաղաքացիներ են բերման ենթարկվել:

 

1976թ-ին ծնված Գառնիկ Կ.-ի անձնական խուզարկության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է 0.007788 գրամ բուպրենորֆին տեսակի թմրանյութ, իսկ Գագիկ Գ.-ի մոտ' 0.05 գրամ մետադոն տեսակի թմրանյութ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Gruzia online-ը, Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով նարկոլոգիական փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանի քաղաքացիները մետադոն տեսակի թմրանյութ են օգտագործել: Ապօրինի թմրանյութեր պահելու և օգտագործելու դեպքով նախաքննություն է ընթանում: