Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում «Ուրալի» և «Տերեկի» միջև հանդիպմանը դարձել էր գոլի հեղինակ:

Ֆուտբոլիստը, սակայն, հանդիպմանը փոխարիվել էր վնասվածքի պատճառով:

Ինսթագրամի իր էջում Մանուչարյանը կատարել է գրառում և տեղադրել լուսանկար

«Ամեն ինչ կանցնի, սա` նույնպես»