Ադրբեջանական մամուլի ուշադրությունը շարունակվում է սևեռված լինել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի' Եվրոպայի լիգայի խմբային փուլում «Գաբալայի» դեմ կայանալիք արտագնա խաղին մասնակցության հարցին:

Ադրբեջանական «Գաբալայի» գլխավոր տնօրեն Զաուր Ազիզովը հայտարարել է, որ իրենք Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությանը տեղեկացրել են, որ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է խնդիրներ ունենալ Ադրբեջան ժամանելու դեպքում:

Գերմանական ակումբն իր հերթին ցանկություն է հայտնել Ադրբեջան մեկնել ամբողջական կազմով:

«Տվյալ դեպքում ակումբի դիրքորոշումը այդքան էլ կարևոր չէ: Ադրբեջանի հանրապետությունն ունի իր օրենքները, որոնց պետք է հետևեն բոլորը: Պետական մարմինները կլուծեն այս հարցը: Ինչպես նրանք կորոշեն, այնպես էլ կանենք: Վիճակահանությունից հետո մենք դորտմունդյան ակումբի ներկայացուցիչներին տեղեկացրել ենք մեր երկրի օրենքների մասին: Նրանք մեզ ասել են, որ այդ հարցը կքննարկեն ակումբի ներսում,սակայն, իհարկե, ցանկանում են Ադրբեջան ժամանել ամբողջական կազմով»,- Ազիզովի խոսքը մեջբերում է azerisport.com-ը:

Հիշեցնենք, որ հիստերիայի մեջ հայտնված ադրբեջանական մամուլը ավելի վաղ հայտարարել էր հոր հայ ֆուտբոլիստը կարողէ ձերբակալվել այդ երկիր գնալու դեպքում:

Այս հարցին անդրադարձել է նաև ՈւԵՖԱ-ն, ինչպես նաև Դորտմունդի «Բորուսիան»: