Դոմինիկյան Հանրապետությունն անհրաժեշտ կլինի վերակառուցել, քանի որ այն վերածվել է ավերակների' «Էրիկա» փոթորիկի պատճառով, որը երկիրը 20 տարով հետ է մղել: Այս մասին հաղորդում է РЕН ТВ-ն:

 

 

Դոմինիկյան Հանրապետությանը մոլեգնել են ուժգին քամին ու հարատև անձրևները:

 

 

Դաժան փոթորիկը անցել է երկրի բոլոր շրջաններով' առանց բացառության: Հատկապես շատ է տուժել մայրաքաղաք Սանտո Դոմինգոն: Հարյուրավոր տներ վերածվել են բեկորների, հեղեղվել է օդանավակայանը:

 

 

«Էրիկա»-ն առանց էլեկտրականության է թողել գրեթե ամբողջ կղզին, որոշ քաղաքներ ամբողջովին կտրված են մայրցամաքից: Զոհերի թիվն անընդհատ աճում է. այժմ կա 35 զոհ, և դրանք միայն հայտնաբերված մարմիններն են: Եվս տասնյակ մարդիկ հայտնվել են բաց ծովում:

 

 

«Դա ազգային ողբերգություն է Դոմինիկյան Հանրապետության համար: Այդ փոթորիկը ոչնչացրել է այն ամենը, ինչ մենք ստեղծել ենք տարիների ընթացքում: Ըստ էության, այժմ մենք պետք է վերակառուցենք երկիրը», - ասել է երկրի վարչապետը:

 

 

Այժմ փոթորիկն ուղևորվել է հյուսիս-արևմուտք: Սպառնալիքի տակ է Կուբան, Պուերտո Ռիկոն, Վիրջինյան կղզիներն ու ԱՄՆ-ն: Ֆլորիդան կարող է դառնալ առաջին նահանգը, որին կպատուհասի անողոք փոթորիկը: