Օգոստոսի 29-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ:

 

 

Վարչությունը լսել է Կոնգրեսի Կրթության և մշակույթի հանձնաժողովի գործունեության հաշվետվությունը, որը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Արշակ Բանուչյանը:

 

 

Նիստում քննարկվել է նաև Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը' մասնավորապես սահմանադրական փոփոխությունների, իսկ իրականում' Սերժ Սարգսյանի և նրա վարչախմբի վերարտադրման գործընթացի տապալման հարցում հասարակության համախմբման հարցը և դրան ուղղված հետագա քայլերը: