Միգրանտների իրավունքների հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանսուա Կրեպոն քննադատության Է ենթարկել Եվրոպայում ներկայիս միգրացիոն ճգնաժամի հաղթահարման նպատակով Եվրամիության կողմից ձեռնարկվող քայլերը՝ ընդգծելով, որ այդ միջոցները «չեն գործում»: Ժնեւում տարածված հայտարարության մեջ նա Եվրամիությանը կոչ Է արել այս բնագավառում մշակել «մարդու իրա վունքների վրա հիմնված, համաձայնեցված եւ համապարփակ քաղաքականություն», որը, մասնավորապես, ներդրումներ նախատեսի միգրանտների ինտեգրացման միջոցառումներում:

 

«Արգելափակոցների կառուցումը. արցունքաբեր գազի կիրառումը եւ բռնության մյուս ձեւերը միգրանտների եւ ապաստան հայցողների նկատմամբ, ձերբակալումները, այնպիսի բազային բաներ չտրամադրելը, ինչպիսիք են օթեւանը, սնունդը եւ ջուրը, սպառնալիքների լեզվի կամ ատելությամբ լի խոսքերի գործադրումը միգրանտներին հետ չեն պահի Եվրոպայում հայտնվելու փորձերից»,- նշել Է Կրեպոն:

 

Հատուկ զեկուցողն ընդգծել Է, որ տարածքային ինքնիշխանությունը բնավ չի նշանակում, թե սահմանները «պետք Է կողպեքով փակվեն միգրանտների առջեւ»: Հիմնախնդրի լուծումը, նրա կարծիքով, Եվրամիությունը պետք Է որոնի՝ «միգրանտներին եւ ապաստան հայցողներին տրամադրելով Եվրոպա մուտքի եւ մնալու պաշտոնական ուղիներ»: Նրա կարծիքով՝ միայն այդպես կարելի Է «վերադարձնել սահմանների նկատմամբ վերահսկողությունը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: