Գերմանիայի առաջնության երրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալեց «Հերտային»:

Խաղն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով` 3:1 հաշվով:

27-րդ րոպեին Սինձի Կագավայի փոխանցումից հետո հաշիվը բացեց Մատս Հումելսը, իսկ 51-րդ րոպեին Պիեր Էմերիկ Օբամեյանգը  Մատիաս Գինտերի արդյունավետ փոխանցումից հետո հեղինակեց իր թիմի երկրորդ գոլը: 78-րդ րոպեին հյուրերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը`աչքի ընկավ  Սալամոն Կալուն:

Իսկ խաղավարտին Ադրիան Ռամոսը հաշիվը դարձրեց 3:1` շնորհիվ Հենրիխ Մխիթարյանի փոխանցման:

Այս հաղթանակից հետո «Բորուսիան» իր ակտիվում ունի 9 միավոր:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը մասնակցեց ողջ հանդիպմանը: