Հայաստանի մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը սեպտեմբերի 8-ին Եվրոպայի 2017 թվականի առաջնության ընտրական մրցաշարի առաջին խաղում մրցելու է Ռումինիայի իր հասակակիցների հետ:

Այդ խաղի նախապատրաստական փուլում մեր հավաքականը սեպտեմբերի 3-ին ֆուտբոլի ակադեմիայում ստուգողական հանդիպում է անցկացնելու «Ուլիսի» հետ: Խաղի սկիզբը ժամը 17:00-ին:

Այս մասին տեղեկացնում է «Ուլիսի» մամուլի ծառայությունը: