Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Լիվերպուլի» պաշտպան Ալբերտո Մորենոյին ձեռք բերելու տարբերակը:

Անցյալ շաբաթ «Արքայական ակումբը» իր խաղացողներից մեկին' Ֆաբիո Կոենտրաուին վարձավճարով հանձնեց ֆրանսիական «Մոնակոյին»:

Ինչպես տեղեկացնում է Eurosport, որպես փոխարինող մադրդիցիները դիտարկում են Մորենոյի թեկնածությունը:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ 23-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է լքել անգլիական թիմը' բավարար խաղային պրակտիկա չստանալու պատճառով:

Նշենք, որ Մորենոն «Լիվերպուլ» է տեղափոխվել «Սևիլիայից»' անցյալ տարվա ամռանը: