Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնապես հայտարարեց «Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի կիսապաշտպան Ադնան Յանուզային ձեռք բերելու մասին:

Ինչպես տեղեկացնում է դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը, վարձավճարով համաձայնագիրը նախատեսված է մինչ 2016 թվականի ամառը:

Գերմանական ակումբում Յանուզայը հանդես կգա 9 համարի մարզաշապիկով: