Արդարադատության նախարարի թեկնածուներից մեկը ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքով՝ նոր նախարարը կնշանակվի առաջաիկա 10-15 օրերի ընթացքում:

 

«Հանրապետության նախագահի հետ կքննարկենք, որոշում կկայացնենք եւ առաջիկա մի քանի օրերին կնշանակենք արդարադատության նախարար: Արփինե Հովհաննիսյանը թեկնածուների շարքում է»,- ասաց վարչապետը:

 

Հարցին, թե ինչու արդեն երկար ժամանակ նոր նախարար չի նշանակվում՝ վարչապետն ասաց, որ դա չի խանգարում գերատեսչության հաջող աշխատանքին: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի գլխավորությամբ նախարարությունն իրականացնում է իր առջև դրված խնդիրները: