ffa.am  Սեպտեմբերի 4-ին Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական մրցաշարի Սերբիա-Հայաստան հանդիպումը: Խաղը կսպասարկի չեխական մրցավարական անձնակազմը՝ Միրոսլավ Զելինկայի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն Օնդրեյ Պելիկանը և Յան Պատակը: Չորրորդ պաշտոնյան է Իվո Նադվորնիկը, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Պետր Արդելեանուն և Յան Յիլեկը: