Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին կանխատեսել է Օդեսայի ելքը Ուկրաինայի կազմից: Ըստ նրա, տարածաշրջանում այժմ կրկնվում է Դոնբասի իրավիճակը' փոխանցում է РЕН ТВ-ն:

 

«Տարածաշրջանում կրկնվում է Դոնբասի իրավիճակը: Ուկրաինայի իշխանությունը վատ է ներկայացված, ուկրաինական ԶԼՄ-ներ և հեռուստատեսություն գրեթե գոյություն չունեն: Օդեսան ուղարկում է այնտեղ Ազգային գվարդիայի խմբեր և այլ ստորաբաժանումներ»,-ասել է Սաակաշվիլին:

 

Ուշագրավ է այն, որ 2014 թ. փետրվարին Սաակաշվիլին արդեն կանխագուշակել է Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին: Նրա կարծիքով, ռուսները փորձում են միջանցք ստեղծել Մերձդնեստրում'Աբխազիայի, Կրասնոդարի, Ղրիմի, Օդեսայի, Նիկոլաևի և Մոլդովայի միջով: