Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Քևին Գրոսկրոյցը կարիերան կշարունակի թուրքական «Գալաթասարայում»:

Այս մասին 27-ամյա ֆուտբոլիստը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում, նշելով, որ բուժզննում կանցնի թուրքական ակումբում:

Ակնկալվում է, որ տրանսֆերային գումարը կկազմի 2 մլն եվրո: Ֆուտբոլիստը ինքն է ցանկանում հեռանալ դուրտմունդյան թիմից քանի որ մեկնարկային կազմում մշտական տեղ ունենալու հույս չունի:

Նախորդ մրցաշրջանում Գրոսկրոյցը դորտմունդցիների կազմում մասնակցել է 23 խաղի և աչքի ընկել հինգ արդյունավետ փոխանցմամ:

Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է հաջորդ տարի: