«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան այս տրանսֆերային պատուհանի ժամանակ չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:

«Արքայական ակումբը» հրաժարվել է բողոքարկել այն, որ տրանսֆերային պատուհանի փակումից մեկ րոպե առաջ Դե Խեային ձեռք բերելու փաստատթղթերն ուղարկել է Լալ Լիգայում գրանցելու համար: Այս մասին տեղեկացնում են Sky Sports, Marca, ինչպես նաև իսպանական և անգլիական այլ լրատվամիջոցներ:

Արդյունքում Դե Խեան ընթացիկ մրցաշրջանում կմնա մանչեսթերյան ակումբում, իսկ Կեյլոր Նավասը, ով Դե Խեայի փոխարեն պետք է տեղափոխվեր Անգլիա, կմնա Մադրիդում:

Հիշեցնենք, որ Դե Խեայի տրանսֆերային գործարքը ձախողվել էր քանի որ մադրդիյան կողմը ճիշտ ժամանակին չէր ներկայացրել փաստաթղթերը: