Եվրոպական միության արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կատարել է մի շարք բարձրաստիճան եվրոպացի դիվանագետների նշանակումներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Արտաքին գործերի եվրոպական ծառայության պաշտոնական կայքը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան է նշ անակվել Պյոտր Շվիտալսկին:

 

Բարձրաստիճան լեհ դիվանագետն աշխատում էր որպես Եվրոպայի խորհրդի քաղաքական ծրագրավորման վարչության ղեկավար, իսկ մինչ այդ եղել է Եվրոպայի խորհրդում Լեհաստանի մշտական ներկայացուցիչը:

 

2011թ-ի Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարն էր դեսպան Տրայան Հրիստեան: Մինչ այդ պատվիրակությունը ղեկավարում էր դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը: