Կիևի բուժհաստատություններ են գտնվում ՈՒկրաինայի ազգային գվարդիայի 51 մարտիկներ, որոնք տուժել են օգոստոսի 31-ին Գերագույն ռադայի մոտ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ազգային գվարդիայի մամուլի ծառայությունը:

 

«Ներկայում Կիևի բուժհաստատություններում են գտնվում ՈՒկրաինայի ազգային գվարդիայի 56 զինծառայողներ, որոնք վերքեր Էին ստացել օգոստոսի 31-ին Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մերձակայքում հասարակական կարգի պահպանման առաջադրանքը կատարելիս»,-հայտնել են մամուլի ծառայությունում:

 

Մասնավորապես, երեք մարտիկներ ծանր վիճակում են, երկուսը՝ ծայրահեղ ծանր վիճակում: «Մարտիկները բեկորային վերքեր են ստացել մարմնի տարբեր մասերում»,-հավելել են Ազգային գվարդիայում: Բժիշկները տասից ավելի վիրահատություն են կատարել վիրավորների կյանքը փրկելու համար:

 

Ավելի վաղ ստացած վերքերից մահացել Է երեք մարտիկ, բացի այդ, տուժել Է 141 մարդ, որոնցից 131-ը միլիցիոներներ են և գվարդիականներ:

 

Օգոստոսի 31-ին Ուկրաինայի Սահմանադրության մեջ փոփոխությունների ընդունման 3 հազարից ավելի հակառակորդներ պիկետել էին երկրի խորհրդարանի շենքը, որտեղ այդ պահին քվեարկություն էր ընթանում հիմնական օրենքում փոփոխությունների նախագծի շուրջ: Այնուհետև բողոքավորների բազմությունից մարտական նռնակ է նետվել խորհրդարանի շենքն օղակած միլիցիոներների վրա:

 

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը բռնության այդ բռնկման համար մեղադրել է «Ազատություն» կուսակցությանը ևնրա առաջնորդ Օլեգ Տյագնիբոկին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: