ՆԱՏՕ-ին անդամակցելը Ուկրաինայի գլխավոր նպատակներից մեկն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է հանրապետության վարչապետ Արսենի Յացենյուկը՝ նոր ուսումնական տարվա սկսվելու կապակցությամբ ելույթ ունենալով Օդեսայի ռազմական ակադեմիայում:

 

«Մեր նպատակը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամակցություն ստանալն Է, որպեսզի Ուկրաինայի զինված ուժերը դառնան անվտանգության ամենահզոր հավաքական համակարգերից մեկի բաղկացուցիչ մասը»,-նշել Է վարչապետը: Նրա խոսքով՝ անձնակազմի պատրաստության որակը, ինչպես նաեւ ուկրաինական բանակի նյութատեխնիկական ապահովումը «պետք Է համապատասխանեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների ամենաբարձր չափորոշիչներին»:

 

Յացենյուկը ռազմավարական սխալ Է համարել Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակի վերաբերյալ Գերագույն ռադայի հնգամյա վաղեմության որոշումը: «Գեոստրատեգիական սխալ, ես նույնիսկ հանցագործություն կհամարեի 2010 թվականին Ուկրաինայի այսպես կոչված արտադաշինքային կարգավիճակ սահմանելու վերաբերյալ խորհրդարանի որոշման ընդունումը»,-ասել Է նա: Յացենյուկը հիշեցրել Է, որ անցյալ տարի խորհրդարանը չեղարկել Է երկրի արտադաշինքային կարգավիճակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: