Սեպտեմբերի 1-ին, ժամը 13.20-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ:

 

«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Միտցուբիշի» մակնիշի ավտոմեքենային, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

 

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհին' Քանաքեռավան գյուղի սկզբնամասում, բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 35 DO 707 պետհամարանիշով (վարորդ' 1961 թ. ծնված Հ. Հ.) և «Միտցուբիշի Պաջերո ԻՈ» մակնիշի 34 QM 205 պետհամարանիշով (վարորդ' 1981 թ. ծնված Մ. Գ.) ավտոմեքենաները:

 

«ՎԱԶ-2106» ավտոմեքենայի վարորդ Հ. Հ.-ը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և շտապօգնության աշխատակիցների կողմից տեղում ստանալով համապատասխան բուժօգնություն' հրաժարվել է հոսպիտալացումից: