«Ոչ թալանին» նախաձեռնությունը սեպտեմբերի տասնմեկին հրավիրում է բողոքի երթի: Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի երթը կսկսվի Ազատության հրապարակում՝ սեպտեմբերի 11-ին՝ ժամը 18:30-ին: Այդ մասին պարբերաբար հայտարարում են նախաձեռնության անդամները՝ երթով շարժվելով դեպի Հանրապետության հրապարակ: 

 

«Կոչ ենք անում բոլորին չլինել անտարբեր, միանալ պայքարին  քանի որ թանկանում է բոլորիս հոսանքը, ուստի սեպտեմբերի 11-ին՝ ժամը 18:30-ին կոչ ենք անում բոլորին գալ Ազատության հրապարակ, որտեղից կմեկնարկի հավաք-երթ հոսանքի ապօրինի թանկացման դեմ»,- բարձրախոսով հայտարարում են ակտիվիստներն ու վանկարկում. «Ոչ թալանին», «ոչ թալանին», «ոչ թալանին»: