ffa.am  Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Սերբիա: Մեր հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը կհանգրվանեն Նովի Սադ քաղաքի «Պարկ Հոտել» հյուրանցում: Սեպտեմբերի 3-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին՝ Սերբիայի Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Նույն օրը՝ ժամը 21:30-ին՝ «Կարաջորջե» մարզադաշտում, տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն Մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
Եվրո-2016-ի ընտրական փուլի Սերբիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին՝ ժամը 22:45-ին՝ Նովի Սադի «Կարաջորջե» մարզադաշտում: