Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ձմռանը հնարավոր է հեռանա մոսկովյան ակումբից: Այս մասին հայտարարել է գործակալ Ռոման Օրեշչուկը:

«Հայ հարձակվողի տեղափոխության հարցով հետաքրքրված է անգլիական ակումբներից մեկը, որը տրանսֆերային պատուհանի վերջին օրն ինձ հանձնարարեց իմանալ, թե արդյոք «Սպարտակը» պատրա՞ստ է թույլ տալ Մովսիսյանին հեռանալ: Մոսկովյան թիմը մերժեց: Կարծում եմ՝ դա պայմանավորված է նրանով, որ չէր կարող Մովսիսյանին համարժեք փոխարինող գտնել այսքան կարճ ժամանակահատվածում: Սակայն ձմռանը մոսկովյան ակումբը պատրաստ է վերադառնալ այդ տրանսֆերի քննարկմանը»,- Օրեշչուկն ասել է «Чемпионат»-ի թղթակցի հետ զրույցում:

Նշենք, որ transfermarkt.de-ն Մովսիսյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 մլն եվրո: «Սպարտակի» հետ Մովսիսյանի պայմանագիրն ավարտվում է 2019թ-ին: