Կիևի «Աջ սեկտորի» գրասենյակ անհայտ անձինք նռնակ են նետել: Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել: Այս մասին տեղեկացնում է LifeNews-ը:

 

Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, ոստիկանությունը ձերբակալել է չորս տղամարդու, ովքեր կասկածվում են ահաբեկչության մեջ:

 

Ոստիկանությունն արդեն հեռացել է դեպքի վայրից՝ իրականացնելով բոլոր անհրաժեշտ միջոցառումները: