Չեխիայի իշխանությունները հայտարարել են, որ բացել են մուտքը դեպի Գերմանիա Սիրիայից ներգաղթյալների համար: Ըստ նրանց, փախստականներըին մեկ շաբաթ կտրվի` դեպի Արևմուտք շարժվելու համար: Այդ կերպ, Պրահան որոշել է ազատվել ներգաղթածներից: Սակայն, Սիրիայի փախստականների մեծ մասը գտնվում է Հունգարիայում: Եվ, չնայած այն հանգամանքին, որ միգրանտները գնել են տոմսեր, իսկ սահմանը Չեխիայի և Հունգարիայի միջև փաստորեն գոյություն չունի, միգրանտները չեն կարողանում լքել Բուդապեշտը, քանի որ նրանք չունեն շենգենյան վիզա: Այս մասին հայտնում է LifeNews-ը:

 

Հունգարիայից Գերմանիա հասնելու միակ ուղին փախստականների համար` Սլովակիա կամ Ավստրիա գնալն է, սակայն նրանք չունեն գումար: Նրանց մեծ մասը արդեն գնել է տոմսեր մինչև Մյունխեն` 125 եվրո արժողությամբ, սակայն նրանք չեն կարող օգտագործել դրանք: Միևնույն ժամանակ, Հունգարիայի իշխանությունները պնդում են, որ գործում են ԵՄ օրենքների շրջանակներում:

 

Բուդապեշտի արևելքում գտնվող երկաթուղային կայարանում հավաքվել է մոտ երկու հազար սիրիացի ներգաղթյալ: Նրանց հետ չի աշխատում ոչ մի պետական սոցիալական ծառայություն, և ամբողջ օգնությունը` սննդի, ջրի, տաք հագուստի և հիգիենայի պարագաների տեսքով տեղահանվածներին ցուցաբերում են բացառապես կամավորական համայնքային կազմակերպությունները: