ffa.am  ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, ավարտվեց Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի և «Ուլիսի» միջև ստուգողական հանդիպումը: Հայաստանի Մ-21 հավաքականը հաղթեց 4:1 հաշվով: 2 գոլի հեղինակ դարձավ Արթուր Միրանյանը, մեկական անգամ աչքի ընկան Դավիթ Արշակյանը և Պետրոս Ավետիսյանը: