Այսօր Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական մրցաշարի Սերբիա-Հայաստան հանդիպումը:

Williamhill բուքմեյքերական կենտրոնը հանդիպմանը ֆավորիտ համարում է դաշտի տերերին. Սերբիայի ընտրանու հաղթանակի հավանականությունը գնահատվում է 1.44 գործակցով: Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակը ունի 7.50 գործակիցը, ոչ ոքին' 4.33:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: