Շախմատի Հայաստանի չեմպիոններ Կարեն Գրիգորյանը և Սուսաննա Գաբոյանը շարունակում են ելույթներն աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում:

Հայ շախմատիստներն իրենց երկրորդ անընդմեջ հաղթանակն են տոնել: Կարեն Գրիգորյանը երկրորդ տուրում հաղթել է Սեզեն Ուֆուկ Արատին, իսկ Սուսաննա Գաբոյանն առավելության է հասել Գունայ Մամաձաբայի նկատմամբ:

Այժմ մերոնք ունեն 2-ական միավոր:

Նշեննք, որ մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 15-ին: