Եվրո 2016թ-ի ընտրական փուլի Սերբիա-Հայաստան հանդիպման երկրորդ խաղակեսը մեկնարկել է և հաշիվն արդեն 2:0 է:

Դաշտի տերերի գոլային առավելությունը 53-րդ րոպեին կրկնապատկեց Ադամ Լայիչը:

Նշենք, որ սերբերը գրոհը շարունակեցին հաշվի չառնելով, որ Հենրիխ Մխիթարյանը խոտածածկին է: Բարեբախտաբար հայ կիսապաշտպանի մոտ ոչ մի լուրջ վնասվածք չկա և նա շարունակում է խաղը: