ՀՀ Զինված ուժերի համար նորություն չէ սահմանին վերջին չորս օրվա ընթացքում տիրող լարված իրավիճակը: Տեսակետը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Մովսես Հակոբյանինն է: Նա շեշտում է, որ հայկական զինված ուժերը լրիվությամբ հսկում են իրավիճակը: «Համապատասխան միջոցառումներ են իրականացվել, եւ կարծում եմ, որ լարվածությունը կթուլանա»,- նշեց Մովսես Հակոբյանը` հավելելով, որ նախորդ տարի սահմանին իրավիճակն ավելի լարված էր:

 

«Ադրբեջանի ղեկավարության վարած քաղաքականությունը ժամանակի ընթացքում չի փոխվել, եւ այդ երկիրը ցանկացած միջոց ներդնում է եւ ակտիվ աշխատանք տանում` նպատակ ունենալով, որ թերագնահատելով միջնորդների աշխատանքն` շանտաժի կենթարկի համանախագահող երկրներին, եւ հակամարտության կարգավորման առումով դրանք գործնական քայլ կձեռնարկի ի օգուտ իրենց»,- նկատեց Մովսես Հակոբյանը: