ՊՍԺ-ն այս ամռանը փորձել է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին:

Ինչպես տեղեկացնում է Globo Esporte-ն, փարիզյան ակումբըը 30-ամյա պորտուգալացու համար առաջարկել է 150 մլն եվրո, սակայն մադրիդցիները անմիջապես մերժել են:

Նշվում է, որ տրանսֆերային պատուհանի ժամանակ ՊՍԺ-ն միակ ակումբն է եղել, որը Ռոնալդուի համար հստակ առաջարկ է արել:

Չի բացառվում, որ պորտուգալացին հաջորդ ամառ լքի «Արքայական ակումբը»:

Նշենք, որ Ռոնալդուի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2018 թ. հունիսի 30-ին: