Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն գհավանաբար պաշտոնը կլքի Եվրորոպայի 2016թ-ի առաջնությունից հետո:

«Եթե ինձ առաջարկեն երկարաձգել պայմանագիրը կարծում եմ' կմերժեմ: Մտադիր եմ մինչ գործող պայմանագրիս ավարտն աշխատել, կատարել պարտականություններս և ավարտել աշխատանքս 2016թ-ին: Չեմ ցանկանում միանշանակ ասել, բայց հավանաբար չեմ ընդունի առաջարկը»,- Դել Բոսկեի խոսքը մեջբերում է Cope-ն:

Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ Իսպանիայի ֆուտբոլիս ֆեդերացիան մտադիր է երկարաաձգել պայմանագիրը մարզչի հետ մինչև 2018թ-ն: