Ռուս ձեռնարկատեր Գերման Ստեռլիգովը մտադիր չԷ կապերը խզել Լեռնային Ղարաբաղի հետ եւ պլանավորում Է պարբերաբար վերադառնալ այնտեղ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Այն, որ մենք վերադարձել ենք հայրենիք, չի նշանակում, որ չենք վերադառնալու Լեռնային Ղարաբաղ: Մեզ համար այն, կարելի Է ասել, այժմ հարազատ տուն Է»,-«Ինտերֆաքս»-ին հայտարարել Է Ստեռլիգովը, որն անցած շաբաթ ժամանել Է Ռուսաստան:

 

Նա նշել Է, որ Լեռնային Ղարաբաղում ձեռք Է բերել ոչ մեծ տնտեսություն, որի մասին կհոգան տեղի բնակիչներից իր ծանոթները:

 

«Մենք այժմ այնտեղ ունենք մեր փոքր տնտեսությունը, մեր ալրաղացը՝ աղացքարերով, մենք այնտեղ ալյուր ենք աղում: Բացի այդ, ես այնտեղ ունեմ գործընկեր՝ տեղացի երիտասարդ»,-ասել Է ձեռնարկատերը:

 

«Այնպես որ ոչինչ չի փոխվում, ես ունեմ որդիներ, որոնք կտնօրինեն տնտեսությունը, դե ես Էլ կայցելեմ այնտեղ»,-հավելել Է նա:

 

Անցած շաբաթվա սկզբին գործարարը հայրենիք Է վերադարձել Ղարաբաղից, որտեղ նա ընտանիքի հետ միասին մի քանի շաբաթ ապրել Է նրանց հասցեին հնչած սպառնալիքների կապակցությամբ: «Դոմոդեդովո» օդանավակայան ժամանելուց հետո Ստեռլիգովը հանդիպում Է ունեցել ՌԴ սահմանապահ ծառայության աշխատակիցների հետ, որոնք երկժամյա զրույցից հետո բաց են թողել նրան: