Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին 200 միլիոն դոլարի վարկ կտրամադրի: Այս մասին հայտնել է Մոսկվայում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

 

«Ստորագրվել է համաձայնագիր' համաձայն որի ՌԴ-ն Հայաստանին կտրամադրի 200 միլիոն դոլարի արտոնյալ վարկ, եւ դա թույլ կտա թարմացնել հայկական զինված ուժերի զինանոցը»,- ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի»-ն' ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ նշել է Սերժ Սարգսյանը: