Ֆուտբոլի Դանիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Մորտին Օլսենի կարծիքով Հայաստանի հետ խաղում դանիացիները սարսափելի գործեցին:

«Մենք կարողացանք մեր խաղը խաղալ միայն 50 րոպե: Սակայն երկրորդ կեսում մեր ցուցադրած խաղը պարզապես սարսափելի էր: Կարծում եմ սա Դանիայի հավաքականի պատմության մեջ վատագույն խաղն էր, ինչ ես մարզչի պաշտոն եմ ստանձնել: Առհասարակ գոհ չեմ մեր ցուցադրած խաղով: Խնդիրը մրցակիցների մեջ չէ, այլ՝ մեր ցուցադրած խաղի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Օլսենը:

Վերջինս խոսքեց նաև բուն Հայաստանի ընտրանու մասին մասնավորապես շեշտելով. «Իմ կարծիքով ինչ որ տեղ պահականություն է այն, որ Հայաստանը միայն 2 միավոր ունի: Դուք բավականին լավ թիմ ունեք, ես նայել եմ մեր խմբի բոլոր խաղերը: Ալբանիայում դուք հնարավորություն ունեիք ոչ-ոքի խաղալու, իսկ Պորտուգալիայի հետ եղանակ ստեղծողը Ռոնալդուն էր: Այնքան էլ օրինաչափ չէ, որ միայն երկու միավոր ունեք»,-եզրափակեց մասնագետը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը սեփական հարկի տակ ոչ-ոքի 0-0 խաղաց Դանիայի թիմի հետ: