Լաս Վեգասում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

Հայաստանի ներկայացուցիչ 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը մեկնարկային գոտեմարտում Ռոման Վլասովին պարտվելուց հետո սփոփիչ գոտեմարտերով պայքարում էր բրոնզե մեդալի համար:

Մարզիկը, սակայն սփոփիչ երրորդ գոտեմարտում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչին: