Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակչում հաղթեց իսպանացի Ֆելիսիանո Լոպեսին:

2 ժամ 39 րոպե տևած պայքարն ավարտվեց 6:1, 3:6, 6:3, 7:6 (2) հաշվով:

Կիսաեզրափակչում սերբ թենիսիստն ուժերը կչափի Մարին Չիլիչի հետ, ով հաղթեց Ժո Ուիլֆրիդ Ցոնգային:

Կանանց պայքարում Սերենա Ուիլյամսը հաղթեց քրոջը' Վինուս Ուիլյամսին: 1 ժամ 37 րոպե տևած պայքարում գրանցվեց 6:2, 1:6, 6:3 հաշիվը:

Կիսաեզրափակչում Ուիլկամս կրտսերը կպայքարի իտալուհի Ռոբերտա Վինիչի հետ: