ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

Հունահռոմեական ոճի ըմբիշների պայքարում Հայաստանի վերջին ներկայացուցյիչը Մաքսիմ Մանուկյանն է:

Օլիմպիական ուղեգիր բերող 85 կգ քաշայինների պայքարում մեր մարզիկի առաջին մրցակիցը կլինի Բաքվում այս տարի կայացած Եվրոպական խաղերի հաղթող, ռուսաստանցի Դավիթ Չակվետաձեն: Մանուկյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակչից: