«Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամները կմիանան սեպտեմբերի 11-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին և երթին, որը նախաձեռնում է «Ոչ թալանին» շարժումը:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գտնվում իրենց նախաձեռնության գործունեությունը, վերջինս պատասխանեց, որ մեկնարկել է քաղաքական մի գործընաց ըստ որի նրանք դիմել են ընդդիմադիր ուժերին միավորվելու կոչով:  

«Այդ գործընթացն արդեն մեկնարկել է, դեռևս քննարկումններ են ընթանում»,- ասաց Ղուկասյանը:

 

Մեր այն հարցին, թե քննարկումների արդյունքում որևէ կոնսենսուսի եկե՞լ են, ասաց, որ դեռևս քննարկումններ են ընթանում, բայց շարժումը նոր թափ է առնում: