Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը մասնակցել է առնվազն երկու զինված բախումների, որոնք տեղի են ունեցել Չեչնիայում 1994-1995 թվականներին: Այս մասին «Ռոսիսկայա գազետա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը:

 

«Չեչնիայի Հանրապետությունում կատարված հանցագործությունների քրեական գործերից պարզ է դարձել, որ Ուկրաինայում 2014թ. փետրվարին հեղաշրջում կազմակերպած աջակողմյան ազգայնական-արմատական շարժման առաջնորդների մեծ մասը ժամանակին Չեչնիայում կռվել է ապօրինի ավազակային խմբավորումների կողմից, իսկ մինչև այդ մասնակցել է Մերձդնեստրի, Լեռնային Ղարաբաղի, Հարավային Օսիայի և այլ թեժ կետերի իրադարձություններին»,- նշել է Բաստրիկինը:

 

Նրա խոսքով՝ հենց այնտեղ են նրանք մարտական գործողությունների և գաղափարական պատերազմի փորձ հավաքել, որն օգտագործել են Ուկրաինայի քաղաքական իրավիճակն ապակայունացնելու համար: