ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր կմեկնարկի ազատ ոճի ըմբիշների պայքարը:

Ազատ ոճայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը կգոտեմարտի 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը:

Սաֆարյանի մրցակիցը Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչն է՝ Ֆրանկլին Գոմես Մատոսը:

Հավելենք, որ մեր մարզիկներից Լաս Վեգաս են մեկնել նաև Գարիկ Բարսեղյանը, Վոլոդյա Ֆրանգուլյանը, Գրիգոր Գրիգորյանը, Մուսա Մուրթազալիևը, Էդգար Ենոքյանը, Լևան Բերիանիձեն: