Եվրոպա փախստականների եւ միգրանտների զանգվածային ներհոսքով պայմանավորված ճգնաժամը «կխորանա», եթե ավելի մեծ ջանքեր չգործադրվեն Սիրիայի հակամարտությունը դադարեցնելու եւ միլիոնավոր տուժածների օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) տարածած հայտարարության մեջ:

 

Նրա տվյալների համաձայն՝ Սիրիայի հակամարտության պատճառով «կյանքը փրկելու եւ պաշտպանության» կարիք ունի 16 մլն մարդ, ընդ որում՝ նրանց կեսը երեխաներ են: Քաղաքներում բնակվող շուրջ 5 մլն սիրիացիներ վերջին ամիսներին հայտնվել են ջրի մատակարարման «երկարատեւ եւ երբեմն միտումնավոր» անջատումների վիճակում: Երկրում հիվանդանոցների մոտավորապես կեսը կամ ամբողջովին դադարեցրել Է աշխատանքը, կամ գործում Է միայն մասնակիորեն: ՄԱԿ-ում նշել են, որ 4 միլիոնից ավելի սիրիացիներ, որոնց կեսը երեխաներ են, լքել են հայրենիքը հակամարտության սկսվելուց հե տո, որը շարունակվում Է արդեն գրեթե հինգ տարի: Սիրիայի քաղաքացիները կազմում են այժմ Եվրոպա ժամանող փախստականների հիմնական խումբը:

 

«Բոլոր սիրիացիները, որոնց հետ ես զրուցել եմ, ինձ ասում Էին, որ կմնային իրենց երկրում, եթե անվտանգ զգային, ապրեին խաղաղության մեջ եւ իրենց նկատմամբ արժանավայել վերաբերմունք լիներ,-ընդգծել Է ՅՈՒՆԻՍԵՖԻ՝ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի գծով տարածաշրջանային տնօրեն Փիթեր Սալաման:- Նրանք վտանգում են իրենց եւ իրենց երեխաների կյանքը, ուղեւորվելով Եվրոպա, որովհետեւ նրանք այլ ընտրություն չունեն եւ չեն տեսնում իրենց եւ իրենց երեխաների ապագան», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: