Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացությամբ սահմանադրական փոփոխությունների նախագիծն ընդգրկեց խորհրդարանի լիագումար նիստերի և չորսօրյա նիստերի օրակարգում:

 

Սահմանադրական բարեփոխումների նախագիծը ԱԺ լիագումար նիստի և չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու առաջարկին դեմ քվեարկեց չորս պատգամավոր՝ Գագիկ Ջհանգիրյանը, Տիգրան Ուրիխանյանը, Էդմոն Մարուքյանը և Զարուհի Փոստանջյանը: