Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մասնավոր այց է կատարել Ղրիմ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու նպատակով: 

 

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է, որ Բեռլուսկոնիի հետ երկար տարիների ընթացքում համատեղ աշխատանքի արդյունքում ձևավորվել են բարիդրացիական հարաբերություններ:

 

Հիշեցնենք, որ Բեռլուսկոնին մեկն է Եվրոպայի մի քանի քաղաքական գործիչներից, ով լիովին աջակցում է Ռուսաստանի դիրքորոշումը ուկրաինական խնդրի և Ռուսաստանի կազմում Ղրիմի ներառման շուրջ: