Լաս Վեգասում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 97 կգ քաշային Էդգար Ենոքյանը պարտություն կրեց:

Մարզիկը պայքարը սկսեց 1/16 եզրափակչից և 0:5 հաշվով զիջեց Հարավային Կորեայի ներկայացուցչին:

61 կգ քաշայինների պայքարում Վոլոդյա Ֆրանգուլյանը 1/8 եզրափակչում 18:8 հաշվով հաղթեց իսրայելցի Էմրախ Գասանովին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: